Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իր ո՞ր լիազորությունն է իրականացնում՝ արշավ սկսելով եկեղեցու դեմ

Իր ո՞ր լիազորությունն է իրականացնում՝  արշավ սկսելով եկեղեցու դեմ
09.06.2025 | 17:07

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ վարչապետը Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իր ո՞ր լիազորությունն է իրականացնում՝ արշավ սկսելով եկեղեցու դեմ, միջամտելով հոգևորականների անձնական կյանքին։ Ո՞ր օրենքով է սահմանված նրա այդպիսի լիազորությունը։ Ո՞ր։

Եթե իրավապահ մարմինները չեն տալիս այս հարցի պատասխանը, ապա պարտավոր են քրեաիրավական գնահատական տալ վարչապետի գործողություններին՝ որպես իշխանական լիազորությունների վերազանցում։

Եթե իշխանական լիազորությունների վերազանցման պարագայում իրավապահ մարմինները քրեական հետապնդում չեն հարուցում վարչապետի դեմ, ապա իշխանական անգործության համար հետագայում քրեական հետապնդում է հարուցվելու նրանց դեմ։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6770

Մեկնաբանություններ